ԱՄՆ-ում տղամարդը ռեստորանում 11,000 դոլար թեյավճար է թողել

15:58 • 04.01.15

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում գտնվող ռեստորաններից մեկում հաճախորդը ռեկորդային թեյավճար է թողել մատուցողին՝ 11,000 դոլարի չափով: Այս մասին գրում է TASS գործակալությունը։

Ինչպես հայտնել են տեղի ԶԼՄ-ները` դեկտեմերի 27-ի երեկոյան մի զույգ՝ տղամարդ և կին, ճաշել են Ֆենիկս քաղաքի Crudo կոչվող ռեստորանում և վճարել 331,4 դոլար, ապա թեյավճար թողել 1,000 դոլար։

Որոշ ժամանակ անց նրանք որոշել են չլքել հաստատությունը և խմիչք են պատվիրել 88,29 դոլարի չափով, որից հետո հեռանալով` թեյավճար թողել 10,000 դոլար։

Նշվում է, որ նա չի ցանկացել հրապարակել իր անունը և այդ նույն տղամարդը ուղիղ մեկ տարի առաջ  2,500 դոլար թեյավճար է թողել տեղի մեկ այլ ռեստորանում։