Ուկրաինայի ՊՆ-ն և ծայրահեղականները «ունիվերսալ» գումարտակ են կազմավորում․ ԶԼՄ-ներ
Ուկրաինայի Վիննիցկոյ շրջանում «Պրավի սեկտոր» ծայրահեղական ազգայնական կազմավորումը պաշտպանության նախարարության հետ համատեղ ստեղծում է «ունիվերսալ» գումարտակ: Այս մասին գրում է ria.ru-ն՝ tsn.ua-ին հղումով։
Նշվում է, որ առաջարկությունը արվել է «Պրավի սեկտորի» ակտիվիստների կողմից, որին համաձայնություն են տվել ՊՆ-ից։
Արդյունքում կամավոր-ծայրահեղականները պաշտոնապես կընդգրկվեն Ուկրաինայի զինված ուժերում։
ՊՆ-ն նախապատրաստելու է ծայրահեղականներին և տրամադրելու է զորավարժական բազա ու սարքավորումներ։










