Ֆրանսիական ԶԼՄ-ները 500.000 եվրո են հավաքել. հարձակման ենթարկված Charlie Ebdo-ն կշարունակի լույս տեսնել

21:20 • 08.01.15

Նախօրեին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական Charlie Hebdo երգիծական հանդեսը կշարունակի լույս տեսնել` չնայած գլխավոր խմբագրի և այլ աշխատակիցների սպանությանը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: 

 

The Independent-ն էլ հայտնում է, որ ֆրանսիական ԶԼՄ-ները մոտ կես միլին եվրո են հավաքել, որպեսզի հանդեսը շարունակի իր գոյությունը: Այդ գումարից 250 հազարը տրամադրել է Մամուլի և բազմակարծության հիմնադրամը, որը ստեղծել են ֆրանսիացի հրատարակիչները: Հանդեսի խմբագրության ողջ մնացած լրագրողները խոստացել են շարունակել իրենց աշխատանքը:

 

Արդեն հայտնի է, որ հաջորդ շաբաթ լույս կտեսնի Charlie Hebdo-ի մեկ միլիոն օրինակ: