2013 թ-ի հունվար-նոյեմբերին ՀՀ-ն ստացել է ավելի քան 48 մլն դոլարին համարժեք մարդասիրական օգնություն
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների՝ 2014թ. հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 5 078.2 տոննա ապրանք՝ 19.8 մլրդ. դրամ կամ 48.3 մլն. ԱՄՆ դոլար արժեքով: Ստացված օգնության 39.2%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք, 17.0%-ը` մանածագործական իրերը, 8.0%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, 8.2%-ը` սարքեր և ապարատներ, 7.2%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքներ, իսկ 20.4%-ը` մնացած ապրանքները:
2013թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ ստացված մարդասիրական օգնությունը պակասել է 8.2%-ով:
2014թ-ի հունվար-նոյեմբերին ստացված մարդասիրական օգնության 917 հազ. ԱՄՆ դոլարը Հայաստան մուտք է գործել ԱՊՀ երկրներից, մասնավորապես՝ ՌԴ-ից՝ 744 հազ. դոլար: Եվրոպական միության երկրներից ՀՀ ստացվել է ավելի քան 21 մլն ԱՄն դոլարին համարժեք մարդասիրական օգնություն, մյուս երկրներից՝ ավելի քան 26 մլն դոլարի օգնություն, որտեղ միայն ԱՄՆ-ից ստացված մարդասիրական օգնությունը կազմել է ավելի քան 8 մլն դոլար:










