Էդվարդ Սնոուդեն․ ԱՄՆ-ի ներկա քաղաքականության պատճառով Վաշինգթոնը կիբերպատերազմում պարտություն կկրի

11:51 • 09.01.15

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով ավելի քան մեկ տարի գտնվում է ՌԴ-ում, կարծում է, որ ԱՄՆ-ի՝ կիբերհարձակումներից պաշտպանվելու պատշաճ միջոցների բացակայությունը հանգեցնելու է համաշխարհային կիբերպատերազմում Վաշինգտոնի պարտությանը, գրում է russian.rt.com-ը։

 

«ԱՄՆ-ն կարող է կիբերպատերազմում բոլոր մյուս երկրներից ավելի շատ բան կորցնել»,- ավելացրել է նա։

 

Սնոուդենը նշել է նաև, որ տեխնիկական սեկտորը ԱՄՆ-ի ողնաշարն է, այդ պատճառով հենց այս ոլորտում կորուստները կարող են լուրջ կերպով վնասել երկրին, որը սակայն ԱՄՆ-ի կառավարությունը չի գիտակցում և շարունակում է ներդրումներ կատարել այլ երկրներում վերահսկողության և կայքերի վրա հարձակումներ իրականացնելու համար։