Էլվիս Փրեսլիի երկրպագուները երգչի 80-ամյակը նշել են նրա նախկին կնոջ և դստեր հետ (լուսանկարներ)
Մի քանի հարյուր երկրպագուներ հինգշաբթի օրը հավաքվել են ԱՄՆ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում՝ միանալով ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի ընտանիքին` նրա 80-ամյակի առթիվ, գրում է Daily Mail-ը:
Փրեսլիի նախկին կինը՝ Պրիսցիլան և նրանց միակ դուստրը՝ Լիզա Մարին, միասին կտրել են ծննդյան տորթը, իսկ այնուհետ ռոքնռոլի արքայի համար երգել ծննդյան երգը:
Երգչի երկրպագուները նույնպես օգտվել են տորթից:
Էլվիս Փրեսլին Մեմֆիս է տեղափոխվել իր ծնողների հետ 13 տարեկան հասակում, իսկ մահացել է 1977 թվականին` 42 տարեկանում:






















