Վրաստանի վարչապետը և ԵՄ դիվանագիտության ղեկավարը քննարկել են վիզային ռեժիմի հարցը

16:07 • 09.01.15

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով աշխատանքային այցով գտնվում է Ռիգայում, այսօր հանդիպել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ և քննարկել վիզային ռեժիմի հարցը, փոխանցում է РИА Новости-ն:

 

Հանդիպումը կայացել է «Եվրոպայի զարգացման տարի» միջազգային համաժողովի շրջանակում: Հանդիպման հիմնական թեման են եղել Վրաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները, մասնավորապես` Վրաստան-ԵՄ վիզային ռեժիմի դյուրացման պլանի իրագործումը:

 

«Ինչպես հայտնել է վարչապետը, Վրաստանը կանի ամեն ինչ, որպեսզի Եվրոպան կոնկրետ քայլեր անի և վիզաների հեշտացման հարցը դրական լուծում ստանա: ԵՄ գերագույն ներկայացուցիչը հույս է հայտնել, որ համապատասխան գործողությունների ավարտից հետո Ռիգայի գագաթաժողովում Վրաստանը հաջողակ օրինակ կդառնա»,- նշել է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը: