Վրաստանում լատվիացի զբոսաշրջիկները փրկվել են «ձյան գերությունից»
Վրացական Կազբեկի շրջանում «ձյան գերության» մեջ էր հայտնվել լատվիացի երկու զբոսաշրջիկ. այս մասին տեղեկացնում են Վրաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, գրում է TASS գործակալությունը։
Փրկվածներն այժմ իրենց լավ են զգում։ Նշվում է, որ «ձյան գերության» մեջ մնացած զբոսաշրջիկներն իրենք են կապնվել արտակարգ իրավիճակների ծառայության հետ և օգնություն խնդրել։










