Փարիզի հրեական խանութում հատուկ գործողությունն ավարտված է, պատանդները ազատ են արձակվել. լուսանկար

20:50 • 09.01.15

Փարիզի Վենսենի դարպասի մոտ հրեական կոշերային մթերքի խանութում ավարտվել է հատուկ գործողությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Այնտեղ Ամեդի Կուլիբալի անունով պատանդառուն սպանված է: Պատանդները ազատ են արձակվել:

 

Այսօր ցերեկը հրեական խանութում մի քանի մարդու գերի վերցրած տղամարդը պահանջում էր չհետապնդել երկու օր առաջ Charlie Hebdo-ում սպանդի համար կասկածվող տղամարդկանց: Վերջիններս հաստատվել էին Դամարտեն ան Գոել քաղաքի տպագրատանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրանք ևս ոչնչացվել են: Նրանց մոտ գտնվող մեկ պատանդը ազատ է արձակվել:

 

 ԶԼՄ-ները հայտնում են, որ Փարիզում ու մերձակայքում պատանդառութան երկու առանձին, սակայն իրար հետ կապված մղձավանջները ավարտվել են:

 

 

 

 

Embedded image permalink