Հնդկաստանում բռնել են 400 մարդու ամորձատած գուրուին, ով հայտնի է «շքեղ» մականվամբ (լուսանկարներ)
Հնդկաստանի Հետաքննությունների կենտրոնական բյուրոն հայտնել է սարսափելի հանցագործության մասին. Գուրմեթ Ռամ Ռահիմ անունով գուրուն, ով գլխավորում է Դերա Սաշա Սաուդա կրոնական աղանդը, կասկածվում է ավելի քան 400 մարդու ամորձատման համար, գրում է Life News-ը:
Տղամարդուն «շքեղ» են անվանել վառ հագուստի և զարդերի հանդեպ ունեցած սիրո համար: Նա վստահեցրել է մարդկանց, որ Աստծո հետ մտերմանալը հնարավոր է միայն ամորձատման միջոցով:
Ինքնակոչ մարդ-աստծո զոհերից մեկն էլ եղել է 47-ամյա Հանս Ռաջ Չաուխանը: Տղամարդը մի քանի տարի վախով թաքցրել է տեղի ունեցածը, սակայն հետո որոշել է դիմել դատարան:
Փաստաբան Նավկիրան Սինգհը պատմել է, որ ամորձատումներն իրականացվել են 2000թ.-ից: Դատարանն առաջարկել է աղանդի բոլոր ամորձատված անդամներին բուժզննում անցնել: Փաստաբանը մտադիր է անել ամեն ինչ` գուրուից փոխհատուցում ստանալու համար:
Գուրմեթ Ռամ Ռահիմը դատարանի առաջ կկանգնի ոչ միայն մարդկանց ամորձատելու համար: Նրան մեղադրանք է ներկայացվել նաև 2002-ին լրագրողի սպանությունը թաքցնելու և իր հետևորդ կանանց սեռական շահագործման ենթարկելու համար:













