Ջեկի Չանի որդին թմրանյութերի պատճառով հայտնվել է բանտում
Հայտնի դերասան Ջեկի Չանի որդուն` 32-ամյա Ջեյսի Չանին, թմրանյութերի տարածման մեղադրանքով դատապարտել են 6 ամսվա ազատազրկման, ինչպես նաև 322 դոլար տուգանքի, հայտնում է gazeta.ru-ն:
Կարգազանցի բնակարանի խուզարկության ժամանակ չինացի ոստիկանները հայտնաբերել են 100 գր մարիխուանա: Աղբյուրն ընդգծում է, որ սիրված դերասանի որդին գործի առնչությամբ կարող էր դատապարտվել 3 տարվա ազատազրկման:
Ավելի վաղ` դեկտեմբերի 22-ին, Չինաստանի դատախազությունը Ջեյսի Չանի դեմ ` թմրանյութերի ապօրինի շրջանառման գործին մասնակից լինելու մեղադրանք է ներկայացրել:










