Մելբուռնի օդանավակայանը փակ է պայթյունի սպառնալիքի պատճառով. ԶԼՄ-ներ
Ավստրիալիայի Մելբուռն քաղաքի միջազգային օդանավակայանը փակվել է պայթյունի վտանգի պատճառով:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` Sydney Morning Herald-ին հղումով, օդանավակայանի 1-ին տերմինալի ներկայացուցիչը հայտնել է, որ այն շարունակում է աշխատել սովորական ռեժիմով: Տվյալ տերմինալից թռիչքներն իրականացնում է Qantas ավիաընկերությունը:
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը դեկտեմբերի վերջին երկրի բնակիչներին կոչ էր արել «լիակատար պատրաստականություն պահպանել» նոր ահաբեկչական սպառնալիքի պատճառով, որը պայմանավորված է Սիդնեյի սրճարաններից մեկում պատանդներ վերցնելուց հետո ահաբեկիչների հետ շարունակվող ինտենսիվ բանակցություններով:
Անցյալ տարվա դեկտեմբերին զինված անձը պատանդ էր վերցրել Սիդնեյի կենտրոնական Lindt խանութ-սրճարանի այցելուներից ու աշխատակիցներից 17-ին: Պատանդներին ստիպել են պատուհանին դրոշ կախել` արաբական գրություններով: 16 ժամ անց ոստիկանությունը գրոհել էր սրճարանը, որի հետևանքով 3 մարդ էր զոհվել, այդ թվում` չարագործը:










