Փարիզում անհայտ անձը 1 հոգու պատանդ է վերցրել կոշերային սննդի խանութում (լուսանկար)
Փարիզում անհայտ անձը 1 հոգու պատանդ է վերցրել կոշերային սննդի խանութում: Պատանդառության համար կասկածվում է հունվարի 8-ին Փարիզի հարավում կին ոստիկանի սպանողը, հայտնում է Газета-ն` հղում անելով Agence France-Presse-ին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայի արևելքում անհայտ անձը սկսել է կրակել կոշերային սննդի խանութի հարևանությամբ:
Հունվարի 8-ին Փարիզի հարավում կրակոցների հետևանքով զոհվել էր կին ոստիկան: Մարդասպանին հաջողվել էր փախչել:
Քիչ առաջ հաղորդվել է, որ հունվարի 7-ին Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա հարձակման համար կասկածվողները և կին ոստիկանի սպանության համար կասկածվողը ծանոթ են եղել միմյանց հետ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Le Point-ին:











