Փրկարարները կարծում են, որ ազդանշան են ստացել մալայզիական կործանված ինքնաթիռի «սև արկղերից»

10:13 • 09.01.15

Ինդոնեզական ստորաբաժանումները, որոնք իրականացնում են AirAsia ավիաընկերությանը պատկանած և  դեկտեմբերի 28-ին աղետի ենթարկված ինքնաթիռի բեկորների և ուղևորների մարմինների որոնումը, ինքնաթիռի  «սև արկղերից» ազդանշան են ստացել. տեղեկացնում է Lenta.ru-ն:

 

Հայտնի է, որ դրանք տեղակայված են եղել ինքնաթիռի պոչային հատվածում և այդ մասն ավելի վաղ հայտնաբերվել էր, իսկ այժմ փորձում են այն դուրս բերել ջրից: «Սև արկղերը», սակայն,  դրանում չէին եղել:

 

Տրանսպորտի անվտանգության ազգային կոմիտեի ներկայացուցիչ Սանթոսո Սայոգոն տեղեկացրել է, որ արկղերից իմպուլս են ստացել: Սակայն դա հաստատել կարող են միայն ջրասուզակները:

 

 Airbus A320-200 ինքնաթիռը, որն իրականացնելիս էր եղել Սուրաբայ-Սինգապուր չվերթը, ռադարների տեսադաշտից անհետացել էր դեկտեմբերի 28-ին:  Ինքնաթիռում եղել էր 155 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: