Երկրաշարժ Վրաստանում, այն զգացվել է նաև հայկական Բավրա գյուղում

09:08 • 09.01.15

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 02.18-ին, ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 01.39-ին Վրաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 3.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

 

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության` 41.280 և արևելյան երկայնության` 43.660:


Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:


Երկրաշարժը զգացվել է նաև Բավրա գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ: