Թուրքիան օգնություն է առաջարկել Ֆրանսիային` Փարիզի ահաբեկչությունը հետաքննելու հարցում

14:39 • 09.01.15

Թուրքիան պաշտոնապես օգնություն է առաջարկել Ֆրանսիային Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա իրականացված հարձակման հետաքննության հարցում և ցանկացած կազմակերպչական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել, հայտարարել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքի Աքիլը, գրում է РИА Новости-ն:

 

Աքիլը հայտնել է, որ նման աջակցություն առաջարկել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իր ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

 

Դիվանագիտական շրջանակների աղբյուրները նշում են, որ Անկարայի առաջարկը եղել է համապարփակ և պարունակել է ինչպես քաղաքական քայլեր, այնպես էլ հետախուզության տեխնիկական միջոցների կիրառում: