Փրկարարները ցամաք են հանել կործանված մալայզիական ինքնաթիռի պոչը
Մալայզիական AirAsia ավիաընկերության կործանված ինքնաթիռի պոչային հատվածը հանվել է ցամաք, հայտնում է lenta.ru-ն:
Որոնողա-փրկարարական աշխատանքների 14-րդ օրը փրկարարները 35մ խորությունից ցամաք են հանել օդանավի պոչը: Այն բարձրացվել է փչովի պարկի ու Crest Onyx ինդոնեզական նավի միջոցով, նշում է Detik.com կայքը:
Բացի այդ, ինդոնեզացի փրկարարները գրանցել են թույլ ազդակ, որը կարող է պատկանել կործանված ինքնաթիռի «սև արկղերին»: Ենթադրվում է, որ դրանք գտնվում են պոչի հայտնաբերման վայրից 1.5 կմ հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ Airbus A320 ինքնաթիռը կործանվել է դեկտեմբերի 28-ին` Ինդոնեզիա-Սինգապուր չվերթի ժամանակ: Ինքնաթիռում եղել է 162 մարդ, որոնցից 48-ի դիակներն արդեն հայտնաբերվել են:










