Anonymous-ը ցանցային պատերազմ է հայտարարել իսլամիստներին
Anonymous հաքերային խումբը պատերազմ է հայտարարել ջիհադականների ինտերնետային ռեսուրսների դեմ՝ իսլամիստների կողմից հունվարի 7-ին Փարիզում իրականացված ահաբեկչության համար. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Anonymous-ի ներկայացուցիչները տեսանյութ են հրապարակել, որում դատապարտում են ֆրանսիական Charlie Hebdo-ի դեմ իրականացված հարձակումը:
Նշվում է, որ այդ տեսանյութը հանդիսանում է ուղերձ «Ալ Կաիդայի», «Իսլամական պետության» և այլ ահաբեկիչներին ուղղված: Ցանցահենները խոստացել են վրեժ լուծել Charlie Hebdo-ի համար՝ ջիհադականների կայքերն անջատելու միջոցով:
«Մենք պատերազմ ենք հայտարարում ընդդեմ ահաբեկիչների»,- նշել է խմբի ներկայացուցիչը: Նրա դեմքը ծածկված է եղել Գայ Ֆոքսի ավանդական դիմակով:










