Ֆիդել Կաստրոյի եղբորորդին հերքել է հայտնի հեղափոխականի մահվան լուրը
Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի որդին` Ալեխանդրո Կաստրո Էսպինը, հերքել է իր հայտնի հորեղբոր` Ֆիդել Կաստրոյի մահվան լուրը: Նա պատմել է, որ 2 օր առաջ է տեսել լեգենդար հեղափոխականին և որ նա իրեն շատ լավ է զգում:
Ինչպես նշում է ria.ru-ն, անցած 2 օրվա ընթացքում մի շարք արևմտյան ԶԼՄ-ներ, վկայակոչելով սեփական աղբյուրները, տեղեկացրել են Կաստրոյի մահվան մասին:
Կուբայում աշխատող լատինամերիկացի լրագրող Ֆեռնանդո Ռավզբերգն այս կապակցությամբ վերհիշել է, որ դեռևս 1990-ականներին տված հարցազրույցներից մեկում Ֆիդել Կաստրոն ասել է. «Ինձ արդեն այնքան շատ են «թաղել», որ երբ իրականում մահանամ, ոչ ոք չի հավատա»:










