Եղվարդի մանկապարտեզի տնօրենն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը. Փաստինֆո
Եղվարդի մանկապարտեզի տնօրենն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում. այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։
Ըստ տեղեկության մանկապարտեզի տնօրեն Մ.Մանուկյանը, չնայած նախապես ներկայացրած հիվանդության մասին տեղեկանքին, այնուամենայնիվ, դեկտեմբերի 29-ին ներկայացել է վարույթ իրականացնող մարմին, նրան առաջադրվել է մեղադրանք, ինչը նա ընդունել է:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահակահամաճարակային կանոնները, մանկապարտեզի խոհանոցում ստեղծվել է հակասանիտարահամաճարակային իրավիճակ, ինչն էլ հանգեցրել էր մանկապարտեզի սաների, աշխատակիցների ու նրանց հետ շփվող մարդկանց զանգվածային թունավորման։










