Ֆրանսիայում զանգվածային ակցիաներով հիշում են ահաբեկչությունների զոհերին. լուսանկարներ
Ֆրանսիայում սկսվել են եռօրյա ահաբեկչությունների զոհերի հիշատակի ոգեկոչման մասշտաբային ակցիաները: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Շաբաթ օրը տասնյակ հազարավոր ֆրանսիացիներ երկրի տարբեր մասերում մասնակցել են ցույցերի՝ ոստիկանների, լրագրողների և խաղաղ բնակչության վրա ահաբեկչական հարձակումների առնչությամբ:
Ֆրանսիայի հարավ - արևմուտքի Պո քաղաքում առնվազն 30 հազար մարդ է փողոց դուրս եկել: Ավելի քան 22 հազարն էլ իր բողոքն էր արտահայտել Օռլեանում:
Ավելի վաղ այս ակցիաներին իրենց միանալու մասին էին հայտարարել Ռուսաստանի արտգործնախարարը, Թուրքիայի և Իսպանիայի վարչապետները:
Այս շաբաթ Ֆրանսիայում մի շարք հարձակումների ու պատանդառությունների հետևանքով 17 մարդ է զոհվել:














