Հունաստանում հանցագործն ուղիղ եթերի ժամանակ դանակով հարձակվել է հաղորդավարի վրա

10:07 • 10.01.15

Հունաստանում մարզական ռադիոհաղորդման ուղիղ եթերի ժամանակ անհայտ անձը դանակով հարձակվել է հաղորդավարի վրա:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, միջադեպի հետևանքով մարզական լրագրող Յանիս Կալոյանիսը վնասվածք է ստացել:

 

Հարձակումը տեղի է ունեցել Լարիսա քաղաքում` OK Radio ռադիոկայանի շենքում: Հանցագործը ներխուժել է ստուդիա ու դանակով հարվածել Կալոյանիսի ոտքին: Նա հոսպիտալացվել է:

 

«Սա բռնության աննախադեպ դեպք է, որը հեռարձակվել է ուղիղ եթերով», - տեղի ունեցածը մեկնաբանել է ռադիոյի տերը:

 

Ըստ այլ աղբյուրների` հարձակվողի հետ ևս մի հոգի է եղել: