Լաբրադորի ձագը 23.000 դոլար արժողությամբ մատանիներ է կուլ տվել
Ամերիկյան Տալսա քաղաքում բնակվող լաբրադոր ցեղատեսակի շնիկը վիրահատական սեղանին է հայտնվել: Պատճառն այն է, որ նա կուլ է տվել տիրուհու նշանադրության և ամուսնության թանկարժեք մատանիները, գրում է Daily News-ը:
Ընդհանուր 23 հազար դոլար արժողությամբ մատանիները եղել են Ստեֆանի Լեմբի սեղանին: Աղջիկը երկու շնիկ ունի, սակայն անմիջապես հասկացել է, թե նրանցից որ մեկն է հանցավորը: «Ես գիտեի, որ դա Սիերրան էր, քանի որ նա միշտ անհարմար իրավիճակներում է հայտնվում»,- բացատրել է նա:
«Վախենում եմ, որ նա միայն մատանի չէ, որ ուտում է»,- ասել է բժիշկը՝ վիրահատությունից հետո: Շան որովայնում հայտնաբերվել են նաև ոսկորների կտորներ ու քարեր:
Սիերրան մի քանի օր շարունակ գտնվելու է հսկողության տակ, սակայն բժիշկները նշում են, որ նրա հետ ամեն ինչ կարգին է:










