Լառնակայի կենտրոնում ավտոմեքենա է պայթել. կա 2 վիրավոր
Կիպրոսի Լառնակա քաղաքի կենտրոնում ավտոմեքենա է պայթել, ինչի հետևանքով վիրավորվել է 46-ամյա մի տղամարդ և նրա ընկերուհին՝ 21-ամյա օտարերկրացի, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Պայթյունը որոտացել է այն պահին, երբ տղամարդը բազմաբնակարան շենքի ավտոտնակում գործի է դրել շարժիչը:
Տղամարդը լուրջ վնասվածք է ստացել, նրան վիրահատել են: Աղջիկը, որը պայթյունի պահին մեքենայի կողքին է եղել, բուժզննումից հետո դուրս է գրվել հիվանդանոցից:
Բացառված չէ, որ խոսքը քրեական հաշվեհարդարի մասին է, քանի որ տղամարդը ոստիկանությանը հայտնի է եղել տարբեր գործերով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է մեքենայի տակ տեղադրված ռումբը:










