Ավստրալական թերթը Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարն է հրապարակել

13:33 • 10.01.15

Ավստրալական թերթը հրապարակել է Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

Ծաղրանկարում պատկերված են Հիսուսն ու Մուհամմեդ մարգարեն` վիճելիս:

 

Պարբերականի համաձայն՝ ծաղրանկարը հրապարակվել է՝ ի նշան Ֆրանսիայում վերջին ահաբեկչություններից հետո խոսքի ազատությանն աջակցության:

 

Թերթի խմբագրականում Արևմուտքին կոչ է արվում չհանձնվել և հետ չկանգնել իր արժեքներից:

 

Հունվարի 7-ին ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի վրա հարձակում էր իրականացվել: Ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել էր 12 մարդ, այդ թվում՝ թերթի գլխավոր խմբագիրը: