Զբոսաշրջիկը սպառնացել է պայթեցնել իրեն Փարիզի Դիսնեյլենդում

19:43 • 10.01.15

Փարիզի Դիսնեյլենդում ձերբակալել են կին զբոսաշրջիկի, ով սպառնում էի պայթեցնել ինքն իրեն: Այս մասին հայտնում է Le Figaro-ն:

 

Հայտնի է, որ սպառնացողը 30-ամյա կին է: Նա հյուրանոցի պատուհանից գոռացել է, թե կպայթեցնի ինքն իրեն: Նա հայտարարել է նաև, թե սատարում է նախօրեին կոշերային խանութում պատանդներ վերցրած Ամեդի Կուլիբալիին:

 

Միջադեպը տեղի է ունեցել Sequoia Lodge հյուրանոցում: Բոլոր կենվորները տարհանվել են: Սպառնալիքը, սակայն, կեղծ է եղել: Զբոսաշրջիկը կկանգնի դատարանի առաջ: Նրան սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում և 30 հազար եվրոյի տուգանք:

 

Նախորդ երեք օրերին Փարիզում և մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչություններին զոհ էր գնացել 17 մարդ: