ԱՄՆ-ում մոտ 150 մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի Միչիգան նահանգի սառցակալած մայրուղիներից մեկում իրար է բախվել մոտ 150 մեքենա, ինչի հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 16-ը վնասվածքներ է ստացել:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, զանգվածային ավտովթարը տեղի է ունեցել հունվարի 9-ին` Բաթլ Քրիկ և Գեյլսբերգ քաղաքների միջև ընկած ճանապարհին:
Աղբյուրը մանրամասնում է, որ ճանապարհի սառցակալման, առատ ձյան ու վատ տեսանելիության պատճառով մեքենաները հերթով իրար են բախվել:
Վթարի է ենթարկվել նաև հրավառ նյութեր տեղափոխող բեռնատարը. բախման հետևանքով պիրոտեխնիկական նյութերը սկսել են պայթել, և բեռնատարն այրվել է` կրակը տարածելով մյուս մեքենաների վրա:
Դեպքի վայր ժամանած իրավապահները, հրշեջներն ու բժիշկները հոսպիտալացրել են տուժածներին ու դադարեցրել երթևեկությունը:

















