Թուրքիան Ստրասբուրգում աջակցելու է Փերինչեքին. «Ազատություն»

15:56 • 10.01.15

Անկարան պատրաստվում է ներդնել հնարավոր ջանքերը՝ Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը ստրասբուրգյան դատարանում պաշտպանելու համար՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը՝ միաժամանակ աջակցություն հայտնելով այս գործով անցնող ծայրահեղ ազգայնական Դողու Փերինչեքին, ով 2007-ին Շվեյցարիայում  ժխտելով  Հայոց ցեղասպանությունը՝ ազատազրկման էր դատապարտվել շվեյցարական դատարանի կողմից: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:


Հետագայում Փերինչեքն այս հարցով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պնդելով, թե ոտնահարվել է ազատ խոսքի իր իրավունքը:


Քանի որ Փերինչեքը անցել և դատապարտվել է հայտնի «Էրգենեկոնի» գործով,  ըստ դատավճռի հիմա իրավունք չունի լքել Թուրքիայի տարածքը: Չնայած դրան՝ արտգործնախարարը հույս է հայտնել, որ Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ որակող գործիչը կկարողանա ներկա գտնվել ստրասբուրգյան նիստին:


Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում: