Թուրքմենստանի նախագահն աշխատանքից ազատել է ԿԲ-ի և «Թուրքմենգազ»-ի ղեկավարներին. նախարարները նկատողություն են ստացել
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն աշխատանքից ազատել է Կենտրոնական բանկի նախագահ Գոչմիրատ Միրադովին և «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի ղեկավար Չարիմուհամեթ Հոմադովին, հայտնում է Газета-ն:
Նախագահը նաև խիստ նկատողություն է արել երկրի փոխվարչապետ Աննամուհամեդ Գոչիևին` իր կողմից վերահսկվող գերատեսչությունների ոչ բավարար աշխատանքի համար: Նրան հայտնել են նաև, որ եթե կարճ ժամկետներում թերությունները չշտկվեն, փոխվարչապետը կհեռացվի պաշտոնից:
Հեռացվել է նաև «Թուրքմենստան» պետական առևտրային բանկի նախագահը: Նկատողություններ են արվել ֆինանսների, էկոնոմիկայի և զարգացման, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարներին, Հարկային ծառայության պետին:










