AirAsia-ի օդանավի «սև արկղերի» ազդանշանները գրանցել է միանգամից երեք նավ

10:36 • 11.01.15

AirAsia ավիաընկերությանը պատկանող, Ճավա ծովում 15 օր առաջ կործանված օդանավի «սև արկղերի» ազդանշանները գրանցվել են միանգամից երեք նավի կողմից, գրում է korrespondent.net-ը։


Այս մասին հայտարարել է որոնողափրկարարական գործողությունները ղեկավարող մարշալ Սուպրիյադին։


Օրեր առաջ հայտնաբերվել էր օդանավի պոչի հատվածը, իսկ «սև արկղերը» գտնվում են դրանից մեկ կիլոմետր դեպի արևելք։


Սուպրիյադին հայտնել է, որ իրենք ջրասուզորդների կուղարկեն ազդանշանների հատվածը զննելու համար։