Մոսկվայում ձյան պատճառով 100-ից ավելի չվերթ է հետաձգվել, այդ թվում՝ Մոսկվա–Երևան 1 չվերթ

15:22 • 11.01.15

Մոսկվայի օդանավակայաններում այսօր ձյան առատ տեղումների պատճառով 100-ից ավելի չվերթ է հետաձգվել, հաղորդում է gazeta.ru-ն:


«Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 15 չվերթի մեկնումը, ինչպես նաև 10 չվերթի ժամանումը: Հետաձգվում են չվերթները Սարատով, Կրասնոդար, Սանկտ-Պետերբուրգ, Քիշնև, Սիմֆերոպոլ ուղղություններով:


Համաձայն «Դոմոդեդովո» օդանավակայանի կայքի՝ հետաձգվել է նաև Երևան եկող չվերթը:


Չվերթեր են հետաձգվել նաև «Վնուկովո» օդանավակայանում, այդ թվում նաև «Трансаэро»-ի չվերթը Զալցբուրգ և «ЮТэйр»-ի չվերթները Մինսկ:


«Շերեմետևոյում հետաձգվել է հինգ չվերթի ժամանումը, ինչպես նաև մեկ չվերթի մեկնումը: