Հայտնաբերվել է AirAsia-ի կործանված ինքնաթիռի սև արկղը
Փրկարարները հայտնաբերել են Ճավա ծովում կործանված մալայզիական AirAsia ինքնաթիռի սև արկղերից մեկի հստակ գտնվելու վայրը, հաղորդում է ria.ru-ն:
«Սև արկղը հայտնաբերվել է AirAsia ինքնաթիռի պոչի հատվածի գտնվելու վայրից մոտ 800 մետր արևելք»,- ասված է «Սինխուա» գործակալության հաղորդագրությունում:
Ինդոնեզիայի տրանսպորտի անվտանգության ազգային հանձնաժողովի ղեկավար Տատանգ Կուրնիադին կիրակի օրը հայտարարել էր, որ հավանաբար ծովի հատակին գտնվող սև արկղերի որոնումը դժվար կլինի վատ եղանակային պայմանների պատճառով:
Հիշեցնենք, որ AirAsia ընկերության ինքնաթիռը դուրս էր եկել ինդոնեզական Սուրաբայա քաղաքից դեպի Սինգապուր դեկտեմբերի 28-ի վաղ առավոտյան և կորել էր ռադարների էկրանից: Ինքնաթիռում եղել է 162 մարդ, նրանք բոլորը մահացել են:










