Բենյամին Նեթանյահուն Ֆրանսիայի հրեաներին առաջարկել է տեղափոխվել Իսրայել

10:59 • 11.01.15

Ֆրանսիական Charlie Hebdo հանդեսի խմբագրության վրա ահաբեկչական հարձակումից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների հրեա համայնքին առաջարկել է ներգաղթել և հաստատվել հայրենիքում, գրում է korrespondent.net-ը։


Նա ասել է, որ Իսրայելը պարզապես պետություն չէ, որի մասին հիշատակում են աղոթքներում, այլև՝ հայրենիք, որը միշտ դռնբաց սպասում է բոլոր հրեաներին։


Նեթանյահուն նշել է, որ Իսրայելի կառավարությունը կօգնի բոլոր նորեկ հրեաներին հարմարվելու և տեղավորվելու երկրում։


Իսրայելի վարչապետը նաև խոստացել է, որ մոտ օրերս կգումարի միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը լրացուցիչ մեթոդներ կձեռնարկի Ֆրանսիայից և եվրոպական այլ երկրներից ներգաղթող հրեա համայնքի աջակցության համար, ովքեր, նրա խոսքով, ենթարկվում են «սարսափելի հակասեմիտիզմի»:


Անցած տարին եվրոպական երկրներից հրեաների ներգաղթի ցուցանիշը հասել է իր 10-ամյա առավելագույնին. մշտական բնակություն հաստատելու նպատակով Իսրայելում հաստատվել է 26,5 միլիոն հրեա։ Հրեաների արտագաղթի ցուցանիշներով առաջատար է Ֆրանսիան, որտեղից 2014-ին Իսրայել ներգաղթել է 7 000 հրեա, որը կրկնակի ավել է, քան 2013-ի ցուցանիշը։