Շանհայի իշխանությունները չեղյալ են հայտարարել Նոր տարվա տոնակատարությունները
Շանհայի իշխանությունները չեղյալ են հայտարարել լուսնային օրացույցով չինական Նոր տարվա ավանդական տոնակատարությունները՝ այդպիսով փորձելով խուսափել նախորդ տարվա սցենարի կրկնությունից, երբ հրմշտոցի հետևանքով 36 մարդ էր զոհվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Շանհայում Նոր տարվա տոնակատարությունները ավանդույթի համաձայն անցկացվում են փետրվարի 18–ին Յույուան այգում, որոնց սովորաբար մոտ մեկ միլիոն մարդ է մասնակցում:
Շանհայի իշխանությունները և Յույուան այգու վարչությունը առանձին հայտարարություններ են տարածել, որտեղ ասվում է, որ տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել անվտանգության նկատառումներով:










