Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակը կլուսավորեն Ֆրանսիայի դրոշի գույներով

11:23 • 11.01.15

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերը կլուսավորեն Ֆրանսիայի դրոշի գույներով՝ հաջակցություն Փարիզի Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի վրա ահաբեկչական հարձակումից զոհվածների հարազատներին, գրում է BBC-ին։

 

Կապույտ, սպիտակ և կարմիր գույներով կլուսավորեն Թրաֆալգարյան հրապարակը, Թաուեր կամուրջը և Ազգային պատկերասրահը։


Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ լոնդոնցիները ցնցված են Փարիզում այս շաբաթ տեղի ունեցածից և կարևոր է, որ «մենք հարգանքի տուրք մատուցենք նրանց, ովքեր զոհվել են հարձակման հետևանքով և համերաշխություն ցուցաբերենք Ֆրանսիայի ժողովրդի հետ»։