Կանադան Ուկրաինային է փոխանցել ռազմական տեխնիկայով 42 կոնտեյներ

17:39 • 11.01.15

Կանադայից ռազմական տեխնիկայով բեռը ժամանել է Օդեսայի նավահանգիստ: Այդ մասին կիրակի օրը հայտնել է ուկրաինացի ուժայինների հատուկ գործողության մամուլի կենտրոնի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն, հաղորդում է lenta.ru-ն:

«Օդեսայի նավահանգստում իրականացվել է Կանադայից Ուկրաինայի պաշտպանության նախարարության համար մարդասիրական բեռով նավի ձևակերպում, որը ընդհանուր առմամբ ներառում էր ռազմական տեխնիկայով 42 կոնտեյներ»,- ասել է Լիսենկոն:

Կոնտեյներների պարունակությունը հստակ հայտնի չէ: Ավելի վաղ ՆԱՏՕ-ում Ուկրաինայի ներկայացուցչության ղեկավար Իգոր Դոլգովը հայտարարել է, որ Կիևը չի խնդրում զենք ՆԱՏՕ-ից որպես կազմակերպություն, բայց քննարկում է այդ հարցը երկկողմանի ձևաչափով անդամ-պետությունների հետ: