Գյումրիի բախումներից վնասվածքներ ստացած 3 ոստիկանի վիճակը գնահատվում է բավարար, նրանցից մեկը վիրահատվել է.ԱՆ

11:05 • 16.01.15

Երեկ Գյումրիում բախումների ժամանակ բժշկական հաստատություններ են դիմել 26 քաղաքացի, որոնցից 16-ը ոստիկաններ են եղել: Այս մասին այսօր  Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Առողջապահության նախարարությունից: «Մեկ ոստիկան գանգի կոտրվածքով երեկ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, նա ենթարկվել է վիրահատության, վիճակն այժմ գնահատվում է բավարար»,- ասացին նախարարությունից:


Նախարարությունից հայտնեցին նաև, որ այժմ Գյումրիի բժշկական կենտրոնում գտնվում է երկու  ոստիկան: Մյուս երկու ոստիկանների վիճակը ևս գնահատվում է բավարար, նրանցից մեկը ստացել է ուղեղի ցնցում, մյուսը` կոնքին բութ հարված: Մյուսներն առաջին բուժօգնություն են ստացել և տուն գնացել: