Ջորջ Բուշի եղբայրն իրեն որպես լատինամերիկացի է նշել 2009-ի քվեարկության բլանկում

17:39 • 07.04.15

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի հավանական թեկնածու, Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը սխալմամբ իր էթնիկ պատկանելիությունը որպես լատինամերիկացի է նշել 2009-ի քվեարկության բլանկում, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ, գրում է Корреспондент-ը։

 

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի եղբոր սխալի մասին հայտնել է New York Times-ը։
Twitter-ում քաղաքական գործիչն ընդունել է իր սխալը։ «Չեմ կարծում, որ ես ինչ-որ մեկին հիմարացրել եմ»,- գրել է Բուշը։

 

Ի դեպ, Ջեբ Բուշը կապված է Լատինական Ամերիկայի հետ. նրա կինը մեքսիկուհի է, նա ազատ տիրապետում է իսպաներենին և 2 տարի անցկացրել է Վենեսուելայում։