Ձերբակալվել է Հիմնադիր խորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանը
Ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանը: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ վերջինս ձերբակալվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում:
Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում այսօր ավելի վաղ ձերբակալվել էին ևս 4 անձինք՝ Հիմնադիր խորհրդարանի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը:
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտել էր, որ այս անձինք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:










