Կիևում «Ժիգուլիի» վարորդը փախուստի է դիմել թանկարժեք ջիփին բախվելուց հետո

15:10 • 07.04.15

Կիևում ապրիլի 3-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որը զվարճացրել է ականատեսներին, գրում է Обозреватель-ը։

 

«Ժիգուլի» մակնիշի մեքենայի վարորդը բախվել է Toyota Land Cruiser-ին և փախել դեպքի վայրից։ Բացի այդ, դատարկել է մեքենայի բենզինը, հանել նվագարկիչը և այլ մասեր։

 

Այս մասին հայտնել է դեպքի ականատեսներից մեկը։ Մարդկանց այն հարցին, թե ինչու է թողնում մեքենան, վարորդը պատասխանել է, որ այն իրեն այլևս պետք չէ։