Ցեղասպանության 100-ամյակով պայմանավորված՝ Թուրքիայի սահմանային անցակետերում հսկողությունն ուժեղացվել է

15:42 • 07.04.15

Թուրքիայի բոլոր սահմանային անցակետերին Հայոց ցեղասպանության 100-ամյակի վերաբերյալ գաղտնի գրություն է ուղարկվել, գրում է haber.sol.org.tr-ն։

 

Թուրքիայի մաքսային և առևտրի նախարարության կողմից «գաղտնի» գրությամբ փաստաթուղթն ուղարկվել է սահմանային բոլոր անցակետերին։

 

Փաստաթղթում, որը կրում է «Armenian Project 2015» խորագիրը, նշվում է, որ ապրիլի 22-26-ին Ստամբուլում տարբեր կազմակերպություններ միջոցառումներ են անցկացնելու «1915-ի ջարդերի վերաբերյալ հայկական տեսակետները» ներկայացնելու համար։

 

Դրանով պայմանավորված՝ կոչ է արվում Ստամբուլի Աթաթուրքի և Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանների, ինչպես նաև Թուրքիայի բոլոր սահմանային անցակետերի նկատմամբ ուշադիր լինել՝ բռնության հնարավոր դրսևորումները կանխելու նպատակով։