ԱՄՆ-ում հոսանքազրկվել են Սպիտակ տունը, Կապիտոլիումը և պետքարտուղարությունը

00:51 • 08.04.15

ԱՄՆ-ի մայրաքաղաքում զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել: Դա ազդել է նաև այնպիսի կառավարական կառույցների վրա, ինչպիսիք են Սպիտակ տունը, Կապիտոլիումը և Պետքարտուղարությունը: Այս մասին հայտնում է Russia Today-ը:

 

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` հոսանքազրկվել է նաև ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը: Բոլոր նշված օբյեկտները գտնվում են Վաշինգտոնի կենտրոնում:

 

Պետքարտուղարությունում կառույցի ներկայացուցիչ Մարի Հարֆի ճեպազրույցը ընթացել է մթության պայմաններում: