ԻԼԻՊ-ի զինյալները հրապարակավ 4 իրաքցու են գլխատել

02:08 • 08.04.15

«Իսլամական  պետություն» ահաբեկչական խմբավորումը երեքշաբթի տեսանյութ է տարածել, որում տեսագրված է  4 տղամարդու սպանությունը, որոնց ԻԼԻՊ-ի դահիճները գլխատել են: Ինչպես հաղորդում է ТАСС-ը` այդ տեսագրության առանձին կադրեր տեղադրվել են «Ալ-Արաբիա» ալիքի կայքում:


Սպանությունը տեղի է ունեցել Իրաքի` մեծությամբ երկրորդ քաղաքում` Մոսուլում: Չորս իրաքցուն մեղադրել են  գումարի գողության և կնոջ սպանության մեջ և շարիաթի դատով դատապարտել «թրով գլխատման»:  Դատավճիռը իրագործվել է ընդունումից անմիջապես հետո` քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում` հավաքված ամբոխի ներկայությամբ: 


Ականատեսների խոսքով` վերջին շաբաթներին Իրաքի հյուսիսային շրջաններում, որոնք դեռևս գտնվում են ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ, ծայրահեղականների կողմից տեղի բնակիչների  հրապարակավ  գլխատումների թիվը զգալիորեն աճել է: