«Օուշենի 11 ընկերները» ֆիլմի ոճով գողությունը կարող է դառնալ ամենախոշորը Բրիտանիայի պատմության մեջ

13:46 • 08.04.15

Հոլիվուդյան հայտնի «Օուշենի 11 ընկերները» ֆիլմի ոճով կատարված գողությունը կարող է դառնալ ամենախոշորը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ, գրում է Газета-ն։

 

Հանցագործներին հաջողվել է գողանալ 100 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ ոսկերչական իրեր։ Ըստ տեղեկությունների՝ Զատկի տոների ընթացքում հանցագործները թունել են բացել դեպի Hatton Garden Safe Deposit Ltd ընկերության գանձարան, որը գտնվում է Լոնդոնի հայտնի ոսկերչական թաղամասում։ Միայն երեքշաբթի օրն է անձնակազմը նկատել գողությունը։

 

Հանցագործները տարել են, մասնավորապես, գումար և բացառիկ ադամանդներ, որոնք պատկանել են երկրի ամենահարուստ ոսկերիչներին։ Ենթադրվում է, որ գողերը կոտրել են 300 չհրկիզվող պահարան։ Տարվում է հետաքննություն։