Մարնեուլի-Շուլավերի-Սադախլո ավտոճանապարհին «Նիսան» է շրջվել. հայազգի 3 ուղևոր հոսպիտալացվել է
Ապրիլի 8-ին` ժամը 07:53-ին, Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ գործակալությունից տեղեկատվություն է ստացվել, որ Մարնեուլի-Շուլավերի-Սադախլո ավտոճանապարհին «Նիսան» մակնիշի 09 BR 099 պ/հ (վարորդ` Գ. Ա.) ավտոմեքենան շրջվել է:
Ինչպես Tert.am-ին տեղեկացրին ԱԻՆ-ից, ազգությամբ հայ ուղևորներ Ա. Գ.-ն, , Ա. Ա.-ն և Դ. Ա.-ն տեղափոխվել են Մարնեուլի քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:










