Վաշինգտոնում Հայոց ցեղասպանությունը պատկերող լուսանկարների ցուցահանդես կբացվի
Ամերիկայի Հայկական համագումարը, համագործակցելով Հայ ազգային ինստիտուտի (ANI) և Ամերիկայում Հայոց ցեղասպանության թանգարանի (AGMA) հետ, «Հայոց ցեղասպանության իկոնիկ նկարները» խորագրով ցուցադրություն է կազմակերպելու Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում:
«Արմենպրես»-ին Հայկական համագումարից տեղեկացրել են, որ ցուցադրութունը բաց կլինի ապրիլի 22-ին և 24-ին:
Ցուցադրության լուսանկարները պատկերում են Օսմանյան կայսրությունում հայ բնակչության դեմ իրականացված դաժանությունները:
«Ցուցադրությունը ներկայացնում է Հայոցցեղասպանության իրականացման ողջ ընթացքն ու դաժանությունները` բռնագաղթը, մահապատիժները, կոտորածները, սովամահությունը, բնաջնջումն ուավերածությունները»,- նշել է Հայ ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը:
Լուսանկարները վերցված են տարբեր արխիվներից, աղբյուրներից, անհատներից, այդ թվում նաև` ԱՄՆ Ազգային արխիվից, Կոնգրեսի գրադարանից, Մերձավոր Արևելքի հիմնադրամից, ՀՀ Ազգային արխիվից և այլն:










