Սուպերմոդել Քրիստի Բրինքլին նշել է ծննդյան 62-ամյակը (լուսանկարներ)
Վաթսուն տարեկանից հետո կյանքը նոր է սկսվում. համոզված է աշխարհի լավագույն պոդիումներով քայլած սուպերմոդել Քրիստի Բրինքլին, ով օրերս նշել է ծննդյան 62-րդ տարեդարձը:
Ինչպես նշում է elle.ru-ն, բարեկազմ շիկահերը ծննդյան տոնը նշել է ընկերոջ` Ջոն Մելենքամփի հետ, ում կողքին սուպերմոդելն ուղղակի փայլում է երջանկությունից։ Տոնի կապակցությամբ նա շնորհավորանքներ է ստացել իր դուստրերից` Ալեքսայից ու Սեյլորից:
Բրինքլիի նոր լուսանկարները հերթական անգամ հիացրել են համացանցի օգտատերերին, որոնց կարծիքով՝ 62-ամյա կինը 35 տարեկանի տեսք ունի։
Մոդելի խոսքով՝ իր երիտասարդության գաղտնիքը պայմանավորաված է լավ գենետիկայով, ֆիզիկական ակտիվությամբ ու ճիշտ սննդակարգով։















