Գերմանիայում 3 «իսլամիստ ահաբեկիչ» է ձերբակալվել՝ նախապատրաստվող հարձակման մասին տեղեկությունների առնչությամբ (լուսանկարներ)
Գերմանիայում այսօր հարյուրավոր ոստիկաններ հատուկ գործողություններ են իրականացրել ենթադրյալ իսլամիստ գրոհայինների հայտնաբերման ուղղությամբ: Գործողություններ են իրականացվել նաև փախստականների 2 ապաստարաններում, հաղորդում է The Daily Mail-ը։
Ոստիկանության համաձայն՝ գործողություններն իրականացվել են «դաժան բռնությունները» կանխելու նպատակով:
Մասնավորապես՝ խուզարկումներ են իրականացվել Հանովեր և Ատենդորն քաղաքներում գտնվող փախստականների կենտրոններում։
Բեռլինն իրականացված գործողությունների կենտրոնն է եղել, որտեղ ոստիկանությունը ներխուժել է չորս բնակարան և երկու բիզնես տարածք:
Ոստիկանությունը հայտնել է, որ որոնվում է Ալժիրի չորս քաղաքացի՝ ԻՊ-ի ահաբեկիչների հետ ենթադրյալ կապերի համար։ Նրանց որոնում են «պետության անվտանգությանը սպառնացող լուրջ գործողություն պատրաստելու կասկածանքով»։
Գործողության ընթացքում ձերբակալվել է մի կին և Ալժիրից երկու տղամարդ: Տղամարդկանցից մեկին հետապնդում էին Ալժիրի իշխանությունները՝ ԻՊ-ին պատկանելու համար: Ալժիրի իշխանությունների տեղեկություններով՝ նա հատուկ մարզում է անցել Սիրիայի ահաբեկչական ճամբարում:
Հաղորդվում է, որ փախստականների կենտրոններում գրանցված կասկածյալների ձերբակալությունը ենթադրում է փախստականների հարցով երկրի կանցլեր Անգելա Մերկելի վրա ճնշման մեծացում։















