Իսպանիայում մահացել է ծարավը գինով հագեցնող 107-ամյա գինեգործը
Իսպանիայում 107 տարեկանում կյանքից հեռացել է Անտոնիո Դոկամպո Գարսիան, ով ջրի փոխարեն օգտագործում էր սեփական գինու գործարանում պատրաստված ալկոհոլային խմիչքը, հայտնում է ABC-ն։
Գարսիայի որդին` Մանուել Դոկամպոն, հայտնել է, որ իր հայրն օրական խմում էր մոտ 1.5 լիտր գինի: Նա նաև կարող էր օգտագործել մեկ գավաթ բրենդի նախաճաշից առաջ, որպեսզի առավոտյան արդեն «լիցքավորվեր էներգիայով»։
«Եթե արտադրվում էր տարեկան 60.000 լ գինի, ապա 3.000-ը նա պահում էր իրեն: Նրա սերն այդ խմիչքի հանդեպ անսահման էր»,- պատմել է որդին:
Թե քանի տարի տղամարդը ջուր չի խմել՝ հայտնի չէ:
Գարսիան սկսել է խաղողագործությամբ և կարմիր գինու արտադրությամբ զբաղվել Քաղաքացիական պատերազմից հետո: Տղամարդը վստահեցրել է, որ խմիչքին նվիրվածությունը թույլ է տալիս իրեն հավատարիմ մնալ օգտակար չափաբաժնին, որն իրեն «չի վնասում»: Հակաբիոտիկներ երկարակյացը սկսել է ընդունել 103 տարեկան հասակում։










