Նիգերիայում զինված անձինք պատանդ են վերցրել Ռուսաստանից, Վրաստանից և Ֆիլիպիններից նավաստիներին. AP

15:54 • 04.02.16

Ռուսաստանից, Վրաստանից և Ֆիլիպիններից նավաստիներն առևանգվել են Նիգերիայում զինված խմբավորման կողմից, որը հավանաբար նրանց պատանդ է պահում փրկագին պահանջելու համար։

 

Այդ մասին Associated Press գործակալությանը հայտնել է Risk Intelligence դանիական խորհրդատվական ընկերության անվտանգության հարցերով տնօրեն Դիրկ Ստեֆենը։

 

Ինչպես նշում է գործակալությունը, զինված անձինք առևանգել են հունական ընկերությանը պատկանող Leon Dias տանկերն անցած շաբաթ։ Նրանք թողել են նավը՝ իրենց հետ վերցնելով հինգ պատանդներին։

Նիգերիայում զինված անձինք պատանդ են վերցրել Ռուսաստանից, Վրաստանից և Ֆիլիպիններից նավաստիներին. AP